Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նստաշրջանը մեկնարկեց Ադրբեջանի հասցեին հնչած սուր քննադատությամբ

Հունիս 22,2015 15:29

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի աշխատանքները: Նստաշրջանի օրակարգում է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցի քննարկումը:

Սակայն մինչ այս քննարկումը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորն (լուսանկարում) իր բացման խոսքում անդրադարձավ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների ոչ բավարար գործունեությանն ու հիշեցրեց, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց, իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իրականացվում են ճնշումներ, ազատազրկում, ոտնահարվում նրանց իրավունքները:

Անն Բրասյորը, խոսելով Բաքվում անցկացվող օլիմպիական խաղերի մասին, նշեց. «Միևնույն ժամանակ ես չեմ կարող չհիշեցնել այս երկրում ժողովրդավարական ինստիտուտների թերի գործունեության մասին: Բաքվում փակում են ԵԱՀԿ-ի գրասենյակը, քաղաքացիական ակտիվիստներն են նետվում բանտերը: Ես Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահին եմ կոչ անում, որպեսզի ուշադրություն դարձնի Ադրբեջանում գոյություն ունեցող այս իրավիճակին և իշխանությունների ոչ բավարար գործունեությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930