Հունիսի 23-ին՝ ժամը 10.30-ին, ԱՀԹ առաջնորդանի ս. Սարգիս եկեղեցում (հասցե՝ Ռ. Իսրայելյան 21) տեղի կունենա հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ զոհված զինվորների: Արարողությունից հետո ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում տեղի կունենա ծրագրի մեկնարկը:
Կներկայացվի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, դրամական աջակցությունը կփոխանցվի նախորդ տարվա ծրագրում չներգրավված 2014թ. և 2015թ. հունիսի 1-ի դրությամբ թշնամու հետ շփման գծում զոհված զինվորների ընտանիքներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ:
Ծրագրում ընդգրկված են միայն Արարատյան Հայրապետական թեմի՝ Երևանի և Արարատի մարզի զինվորականների ընտանիքները: Ընդհանուր թվով աջակցություն կստանա 361 ընտանիք: Այս տարի դրամաբաշխությունը կավարտվի հուլիսի 28-ին:
Կարդացեք նաև
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին