Հունիսի 20-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասում վիճաբանություն է տեղի ունենում:
Նույն օրը, ժամը 18.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի աջ մասի կտրած-ծակած թափանցիկ վերքով իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Կարեն Ս.-ն և անմիջապես տեղափոխվել վիրահատարան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Կարեն Ս.-ին դանակով հարվածել և վնասվածք է պատճառել 1976 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ն, ով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 20-ին, ժամը 22.00-ին, մեղայականով ներկայացել է բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Միկրոշրջան թաղամասի շուկային հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Կարեն Ս.-ին:
Դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Ռաֆիկ Ա.-ն ձերբակալվել է:
Կարդացեք նաև
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն