Իրանի նավթամթերքների բաշխման ազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Մանսուր Ռիախին հայտնել է, որ հաջորդ տարի Իրանի դիզելային վառելիքը կարտահանվի նոր շուկաներ. Տաջիկստան եւ Հայաստան: Այս մասին հաղորդում է Iran.ru-ն:
Մանսուր Ռիախիի խոսքերով՝ գազի արտադրության ծավալների մեծանալու պատճառով իրանական էլեկտրակայաններում եւ արյունաբերական գործարաններում նվազել է հեղուկ վառելիքի օգտագործումը եւ, արդյունքում, երկրի ներսում կուտակվել են զգալի քանակության չպահանջված հեղուկ վառելիք, որն էլ արտահանվելու է հարեւան երկրներ:
Արդեն սկսվել է դիզելային վառելիքի, հեղուկ գազի, կերոսինի եւ նավթի արտահանումը, իսկ մոտակա ամիսներին այդ մատակարարումների ծավալները պետք է մեծանան: Մանսուր Ռիախին նաեւ նշել է, որ դիզելային վառելիքն այժմ արտահանվում է Աֆղանստան, Իրաք եւ Նախիջեւան, իսկ մյուս տարի այն կսկսի արտահանվել նաեւ Տաջիկստան ու Հայաստան:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ