Այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Հունիսի 22-26-ն անցկացվող նստաշրջանի գլխավոր թեմաներից է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցի քննարկումը: Այն կներկայացվի վեհաժողովի աշխատանքների երկրորդ օրը` հունիսի 23-ին:
Վեհաժողովի աշխատանքների առաջին օրը` հունիսի 22-ին, կքննարկվեն Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Հունիսի 23-ին տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ-ի կողմից ներկայացված դատավորի ընտրությունը:
Վաղը վեհաժողովը կհյուրընկալի ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, Մալթայի նախագահին:
Կարդացեք նաև
Այս նստաշրջանին Վեհաժողովը կքննարկի նաև Ռուսաստանի պատվիրակության անդամների հավատարմագրերի չեղյալ հայտարարելու հարցը` համաձայն Վեհաժողովի ընդունած բանաձևի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ