Հայաստանում դուռը թակելու եւ դուռն անաղմուկ ծածկելու մշակույթը, թերեւս, ոչ բոլորին է ծանոթ: Հակառակ դեպքում երթուղայինների վարորդները ապակու վրա չէին գրի. «Դուռը կամաց ծածկել», իսկ թաղապետարաններում ու այլ կառույցներում չէինք հանդիպի «Ներս մտնելուց առաջ դուռը թակել» գրություններին:
Օրերս նմանօրինակ մի «զգուշացման» հանդիպեցինք նաեւ Չարենցի փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հարեւանությամբ գտնվող հաստատություններից մեկի դռան վրա: Մարդիկ հավանաբար ճարահատյալ էին նման ձեւակերպմամբ հայտարարություն փակցրել. «Դուռը թողնել, ինքն իրեն փակվում է», գրածին էլ հավելել ռուսերեն բացականչական նշանների մի ամբողջ փունջ:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.06.2015