Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթացքի մեջ է Սարալանջի խճուղու աջակողմյան հենապատի նորոգումը

Հունիս 22,2015 12:35

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով  ապրիլ ամսից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էն հենապատերի նորոգման 2015 թվականի աշխատանքները: Ընթացիկ տարում կնորոգվի 4 հենապատ: Հրատապության և երթևեկության անվտանգության տեսակետից ամենաառաջնայինը Սարալանջի խճուղու  զառիթափի` մինչև Տերյան փողոցն ընկած հատվածի նորոգումն էր `ըստ քանդվածության և վնասվածության աստիճանի:

Տարիների ընթացքում խճուղով երթևեկող բազմաթիվ մեքենաներ բախվել էին հենապատին, ինչն էլ առանձին տեղամասերի քանդման պատճառ է հանդիսացել: Այժմ այդ հատվածներում հենապատը ոչ թե նորոգվում է, այլ կառուցվում հիմքից, իսկ մյուս հատվածներում ընթանում են ընթացիկ նորոգման աշխատանքներ: 2015 թվականի տարեկան  ծրագրում  ներառված այս հենապատի նորոգման գործընթացը կավարտվի առաջիկա օրերին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930