Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ոստիկանապետն ապտակե՞լ է ԲՀԿ-ական պատգամավորին

Հունիս 22,2015 12:17

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր աշխատասենյակում երկու ապտակ է հասցրել ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին:

Պատգամավորը, հիշեցնենք, օրերս հայհոյել էր իր մեքենան կանգնեցրած ոստիկանին: Մամուլում տեսանյութերն էլ շրջանառվեցին:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ որոշել է անձամբ դաստիարակել իր ենթականերին հարգել չհամարձակվող պատգամավորին: Նրան հրավիրել է իր աշխատասենյակ, զարգացումներն արդեն հանգեցրել են նրան, որ ոստիկանապետն ապտակել է պատգամավորին:

Aravot.am-ին պատգամավորի հետ խոսել չհաջողվեց: Օգնականն ասաց, որ նա շատ զբաղված է: Թեեւ խորհրդարանում շարունակվող արտահերթ նստաշրջանին, Հրանտ Դավթյանն ԱԺ չէր եկել: Պատգամավորի օգնականը միայն ասաց, որ մեր տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում ու ինքն առաջին անգամ է լսում այդ մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    էԱԿԱՆ ՉԷ, թե ապտակ եղել է, թե չէ: Ամեն դեպքում հերթական ԱՆՆՈՐՄԱԼ վիճակն է:
    1, Պատգամավորը թքած ունի կարգուկանոնի եւ օրենք վրա:
    2, Ոստիկանապետը օրենքը թողած հարցը ՏՂԱՅԱՎԱՐԻ է լուծում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930