Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անցյալ տարվա ընթացքում իրենց տները լքած անձանց թիվը երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է համարվում

Հունիս 22,2015 11:52

2015թ. Փախստականների համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գութերեսի հայտարարությունը

Մեզնից շատերը 15 տարի մի ամբողջ հազարամյակի մեջ հույս ունեին, որ պատերազմը կավարտվի: Տարածվող համաշխարհային բռնությունը միջազգային համակարգի հիմքերի համար սպառնալիք է դարձել:

Անցյալ տարվա ընթացքում իրենց տները լքած անձանց թիվը երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է համարվում: Ողջ աշխարհում մոտավորապես 60. մլն. անձ է տեղահանվել հակամարտությունների կամ հալածանքների հետևանքով: Նրանցից 20 մլն.-ը փախստականներ են, իսկ նրանց կեսից ավելին երեխաներ: Յուրաքանչյուր օր, ամեն մի մայրցամաքում վերջիններիս թիվն աճում է: 2014թ. ամեն օր միջին հաշվով 42.500 մարդ դարձել է փախստական, ապաստան հայցող կամ ներքին տեղահանված, ինչը քառամյա ժամկետում քառակի աճ է ենթադրում: Այդ մարդիկ մեզ են ապավինում իրենց գոյատևման և հույսերի իրականացման հարցում: Նրանք կհիշեն այն ինչ մենք անում ենք:

Սակայն, նույնիսկ այս ողբերգության ծավալման հանգամանքներում որոշ երկրներ, որոնք հնարավորություն ունեն օգնություն ցուցաբերելու փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև: Փակվում են սահմանները, մարդկանց սահմանից ետ ուղարկելու դեպքերը շատանում են և վեր է խոյանում թշնամանքը: Օրինական ճանապարհով փրկություն գտնելու ուղիները վերանում են: Եվ մարդասիրական կազմակերպությունները, ինչպես և ՄԱԿ ՓԳՀ-ն սեղմ բյուջեի սահմաններում, ի վիճակի չեն բավարարել նման մեծաքանակ տուժածների կարիքները:

Մենք հասել ենք ճշմարտության պահին: Աշխարհի կայունությունը տրոհվում է իր ետևից աննախադեպ ծավալներով տեղահանման հետքեր թողնելով: Համաշխարհային տերությունները հանդես են գալիս կամ որպես պասիվ դիտորդներ, կամ էլ հեռակա դերակատարներ այն հակամարտություններում, որոնց պատճառով հազարավոր անմեղ քաղաքացիներ լքում են իրենց տները:

Մեր ժամանակակից աշխարհում, որտեղ հստակ չեն ուժային հարաբերությունները, իսկ անկանխատեսելիությունը և անպատժելիությունը դարձել են խաղի անվանում, այժմ անհրաժեշտ է, որպեսզի հակամարտության մաս կազմող կողմերը մի կողմ դնեն իրենց տարբերությունները և համախմբվեն արյունահեղությանը վերջ դնելու նպատակով:

Սակայն, միևնույն ժամանակ աշխարհը պետք է կամ համախմբված կերպով իր ուսերի վրա տանի պատերազմից տուժածներին օգնելու բեռը, կամ էլ ռիսկ կա, որ այն նույնպես կդառնա գերբեռնված և անկայուն՝ աշխարհում փախստականների 86%-ին հյուրընկալող ոչ այդքան հարուստ երկրների և համայնքների նման:

Քաղաքակրթության ծագումից ի վեր մենք փախստականներին վերաբերել ենք որպես մեր պաշտպանությանը արժանիների: Չնայած մեր տարբերություններին` մենք ճանաչել ենք այն հիմնարար մարդկային պարտավորությունը, որ պետք է ապաստան տալ պատերազմից և հալածանքներից փախչողներին:

Մինչդեռ այսօր, մեզնից որոշ ամենահարուստները վիճարկում են այդ հին սկզբունքը կաղապարելով փախստականներին որպես անկոչ հյուրեր, աշխատանք փնտրողներ կամ ահաբեկիչներ: Դա վտանգավոր գործելակերպ է, անհեռատես, բարոյապես սխալ և որոշ դեպքերում խախտում է ստանձնած միջազգային պարտավորությունները:

Ժամանակն է դադարել թաքնվել մոլորեցնող բառերի ետևում: Հարուստ երկրները պետք է ճանաչեն փախստականներին որպես տուժածներ, ովքեր փախչում են այն պատերազմներից, որոնք անկարող էին կանգնեցնել կամ կանխարգելել: Եվ այնուհետև, հարուստ երկրները պետք է որոշեն արդյո՞ք իրենց ուսերին կրել իրենց հասնող արդար մասնաբաժինը, թե՞ թաքնվել պատերի ետևում, քանի որ ամենաթողությունը տարածվում է աշխարհով մեկ:

Ինձ համար ընտրությունը հստակ է. կամ բռնի տեղահանման քաղցկեղը թողնել առանց բուժման, որպեսզի այն տարածվի, կամ էլ լուծել հակամարտությունը միասնական կերպով: Մենք ունենք լուծումներ և փորձառություն: Այն հեշտ կամ էժան չի լինի, բայց արդյունքները կարժենան գործադրած ջանքերին: Պատմությունը ցույց է տվել, որ պատերազմից և հալածանքներից տուժածների նկատմամբ ճիշտ քայլեր անելը սերունդների բարյացակամության և բարգավաճման մասին է խոսում: Բացի այդ այն նպաստում է երկարաժամկետ կայունության հաստատմանը:

Աշխարհը պետք է ամրապնդի իր հանձնառությունը 1951թ. Փախստականների կոնվենցիայի և դրա սկզբունքների նկատմամբ, ինչպես նաև մեր երկրներում և ճգնաժամի էպիկենտրոններում գտնվող փախստականներին տրամադրի ապահով ապաստան և օգնի վերսկսել իրենց կյանքը: Մենք դա չպետք է ձախողենք:

Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար /ՄԱԿ ՓԳՀ/

22 հունիս 2015թ. Ժնև

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930