Քաղաքացի Արտյոմ Մ.-ն ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ բաժնի ծառայողը 2015 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 03:35-ի սահմաններում, իրեն բերել է ոստիկանության բաժին, որի մուտքի դիմաց բռունցքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Քաղաքացի Արտյոմ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն