Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում 90 կգ քաշային Աշոտ Դանիելյանը կիսաեզրափակիչ գոտեմարտում զիջեց բելառուս Անդրեյ Կազուսյոնակին եւ երեկոյան բրոնզե մեդալի համար պայքարն սկսելու է սփոփիչ գոտեմարտում Լիտվայի ներկայացուցիչ Ռադվիլաս Մատուկասի հետ դիմակայությունից:
Սփոփիչ գոտեմարտերի իրավունք ստացել են նաեւ մեր մյուս երկու սամբիստները: Սոսե Բալասանյանը 52 կգ քաշային կարգում ուժերն է չափելու բուլղարուհի Մագդալենա Վարբանովայի հետ, իսկ 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանի մրցակիցը լինելու է Բելառուսի ներկայացուցիչ Վլադիսլավ Բուրջը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ