15-ամյա Քրիստինա Աբրահամյանը սովորում է Մոսկվայի թիվ 109 դպրոցում:
Հաճախել է նաեւ նկարչական դպրոց, նկարում է, գրում երգեր, բանաստեղծություններ:
Օրեր առաջ նա Երեւանում էր, եւ իր նոր ձայներիզը՝ «Tina A.-Muzic and Art», բաժանեց նաեւ նկարչական դպրոցների իր հասակակիցներին:
«Գրում եմ ռեփ, որովհետեւ փոքր ժամանակից լսել եմ միայն հիփ-հոփ»,-մեր զրույցի ժամանակ ասում է Քրիստինան:
Իսկ թե ինչի մասին են իր երգերը, ասում է. «Իմ երգերը երազանքների, մարդկանց հաջողությունների եւ ճակատագրի մասին է»:
Ռեփ կատարող աղջնակը զրուցում է ինքն իր հետ, բայց իրականում բոլորի հետ, եւ խոստովանում. «Քայլ աջ, քայլ ձախ, նոր ալբոմը վաճառվում է: Ես ունեմ հարգանք, որոշ մարդիկ ասում են, որ իմ երգերը ճիշտ են: Իմ հաջորդ նոր հիթն այն է, որ մարդիկ ակնկալում են հույս: Լավագույնն այն է, որ ես կասկածում եմ»:
Կասկածում է, ասել է, թե որոնում է, շարունակելով ապրել գեղեցկության ճանապարհը տանող լույսի հավատով:
Քրիստինան նկարում է յուղաներկով, մատիտով, նախընտրում է ջրաներկով նույնպես նկարել:
Նրա դիմանկարներում աշխարհին ջինջ հայացքով նայող մարդիկ են, ահա թե ինչու շատ են հատկապես նրա դիմանկարները:
Դիմանկարները, ըստ նրա, մարդկանց ճակատագրերի հայելիներ են, որով բացվում է աշխարհը յուրաքանչյուր որոնողի առաջ:
Դիմանկարներում իր երազկոտ հասակակիցներն են, աշխարհը ներսից ու դրսից ճանաչել փորձող անհատները:
«Առավոտ» օրաթերթ
20.06.2015