Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ բողոքի ակցիա էին անցկացնում հոսանքի թանկացման դեմ դուրս եկած գյումրեցիները, եկավ մի տարեց տղամարդը՝ ցույց տալով իր գնած հացը, որն անհասկանալի պարունակություն ուներ: Նրա մեջ ինչ-որ կպչուն նյութ կար: Երիտասարդները, լսելով տղամարդուն, ասացին.«Հոպար, ցավդ տանեմ, էսօրվա թեման ուրիշ է, հացի թեման հետո, թող մի հատ հոսանքի հարցը լուծենք, հետո անցնենք հացին»:
Տղամարդը իր բողոքը ուղղեց մեզ՝ լրագրողներիս, ցույց տալով հացը: Հացը գորշ գույնի էր ու անհասկանալի էր, թե ի վերջո ի՞նչ բաղադրությամբ էր այն պատրաստված, ի՞նչ էին լցրել դրա մեջ, որ տեսնողը զզվանք էր ապրում: Մեր հարցին, թե որտեղի՞ ց եք գնել այն, ո՞ր խանութից, ո՞վ է արտադրել, նա ասաց, որ գնել է շուկայից: Ու այս որակին հանդիպելուց հետո ստիպված է այսուհետ լավաշ գնել: Մենք ֆիքսեցինք հացը թե՛ լուսանկարով, թե տեսանյութով, որպեսզի այն դառնա հետաքննության թեմա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև