Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը (նկարում) քիչ առաջ պարտվեց Ուկրաինան ներկայացնող Վիկտոր Պետրովին:
Հայաստանի հավաքականի վեց անդամներից ռինգում պայքարը շարունակելու է միայն 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, որն իր մեկնարկային մենամարտում հաղթեց ոչ միայն հունգարացի մրցակից Նանդոր Չոկային, այլեւ կողմնակալ մրցավարներին: Նարեկը քառորդ եզրափակչում հանդիպելու է Սլովակիայի ներկայացուցիչ Վիլիամ Տանկոյի հետ եւ եթե նրա արգելքն էլ հաղթահարի, մեդալակիր կդառնա:
Ադրբեջանի հաշվարկները հունահռոմեական ըմբշամարտում մեկ անգամ չարդարացան եւ Միհրան Հարությունյանը, տանելով երեք հաղթանակ, կիսաեզրափակչում գլխիկոր թողեց նաեւ ադրբեջանցի Հասան Ալիեւին ու ի վերջո իրենց հողում բարձրացրեց Հայաստանի պետական դրոշը: Այս «ձախողումից» հետո Ադրբեջանը կթողնի՞ արդյոք, որ Նարեկ Աբգարյանն էլ նույն բանն անի…
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Կարեն Գիլոյանի
Որ իրենց թողելուն մնար, հիմա մենք շատ բան էին ԹՈՂԵԼ ու ՀԵՌԱՑԵԼ….