Լրահոս
Օրվա լրահոսը

Իվանով. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող գործել ամբողջությամբ»

Հունիս 21,2015 20:00

Ռուսաստանի դեմ  պատժամիջոցները հարված է դրանք կիրառողների դեմ եւ չեն կարող գործել ամբողջությամբ, քանի որ ամեն ինչ կարելի է գնել երրորդ պետություններից. այս մասին Financial Times-ին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ադմինիստրացիայի նախագահ Սերգեյ Իվանովը: Գրում է «Ռիա Նովոստին»:

«Շատ ժամանակակից սարքավորումներ գտնվում են էմբարգոյի տակ: Բայց նախագահ Պուտինն ասել է, որ իրականում պատժամիջոցները, հատկապես էմբարգոյի տակ հայտնվածները, եղել են նաեւ ԽՍՀՄ տարիներին, բայց հիմա դրանք չեն կարող գործել: Ցանկացած սարքավորում հնարավոր է գնել երրորդ պետությունից»,- ասել է Իվանովը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացը չպետք է կանգնեցնել: Իվանովը նաեւ նշել է, որ դա կարող է ունենալ նաեւ հետադարձ ուժ եւ վնասել դրանք կիրառողներին:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930