Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտնի են «Դիջիբիզնես»  մրցանակաբաշխության արդյունքները

Հունիս 21,2015 12:45

Հունիսի 20-ին` ԴիջիԹեք բիզնես ֆորումի ավարտին, առաջին անգամ անցկացվեց մրցանակաբաշխություն, որը կազմակերպվել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ):  «Դիջիբիզնես»  մրցանակը տարբեր անվանակարգերով շնորհվել է ոչ ՏՏ ոլորտի ընկերությունների, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են ՏՏ լուծումներ: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի շահագրգռել տեխնոլոգիաներ ներդնող ընկերություններին և ներկայացնել հասարակությանը: Բացի այդ, վերջիններս նաև լավագույն օրինակ կլինեն իրենց գործընկերների համար։ «Դիջիբիզնես» մրցանակի անվանակարգերն ու մրցանակի արժանացած ընկերություններն են.

  • Տարվա նորարար ընկերություն՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ
  • ՏՏ լուծումների լավագույն կիրառումը հաճախորդների սպասարկման ոլորտում՝ «Իդեալ համակարգ» խանութ-սրահների ցանց
  • ՏՏ լուծումների լավագույն կիրառումն արտադրության ոլորտում՝ «Նատֆուդ» ընկերություն
  • ՏՏ ոլորտների լավագույն կիրառումը լոգիստիկայի բնագավառում՝ «Ուրբան լոջիստիկ սերվիսիս» ընկերություն
  • Լավագույն էլեկտրոնային առևտրի բիզնես՝ menu.am
  • Լավագույն առցանց ներկայություն` «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերություն
  • Տարվա ՏՏ ղեկավար՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ՏՏ վարչության զարգացման պետ Արմեն Մելքումյան
  • Տարվա տեխնոլոգիական նախագիծ՝ «Կոնվերս Բանկ» մոբայլ վճարումների համակարգ ներդնելու համար։

«Դիջիբիզնես» մրցանակի հանձնման արարողությունը կատարվեց ԻՏՁՄ վարչության անդամների և ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչների կողմից։

Նշենք, որ 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի մեկնարկել էր  հունիսի 19-ին: Երկօրյա բիզնես ֆորումն իրականացվում է ՀՀ վարչապետի աջակցութամբ և կազմակերպվում ԻՏՁՄ-ի կողմից: Բիզնես ֆորումի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և այլ պաշտոնական անձիք:

«Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող տեխնոլոգիական ֆորումը լավագույն հարթակն է բիզնեսի և տնտեսության այլ ճյուղերի երկխոսության համար: Ֆորումի նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել հայաստանյան և միջազգային ընկերությունների ՏՀՏ ապրանքներ և ծառայություններ, որոնք նախատեսված են տնտեսության այլ ճյուղերի արդիականացման համար:

Այս տարի ֆորումին մասնակցել են հայաստանյան ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ բնագավառները ներկայացնող ընկերություններ, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ, որոնց թիվը հասնում է շուրջ 70-ի: Բիզնես ֆորումը ներառում էր ցուցահանդեսային մաս և մասնագիտական քննարկումներ հետևյալ թեմաներով`

  • Էլեկտրոնային կառավարում
  • Բիզնեսի աջակցման ծառայություններ ՏՏ ոլորտի համար
  • Տեխնոլոգիական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի համար
  • Տեխնոլոգիական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի համար
  • Տեխնոլոգիաները կանաչ տնտեսության համար
  • ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաները բժշկության և առողջապահության ոլորտում
  • Կիբեր անվտանգություն. մարտահրավերները և լուծումները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930