Քննությունների առաջին փուլին չմասնակցածները երկրորդ փուլին մասնակցելու համար պետք է հունիսի 24-30-ը հայտագրվեն ԳԹԿ-ում:
Արդեն հայտնի են Մաթեմատիկա առարկայի միասնական քննության արդյունքները:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը, մաթեմատիկայի քննությանը մասնակցել է 5198 դիմորդ, միջին միավորը 12, 01 է: Նվազագույնի շեմը չի հաղթահարել 672 դիմորդ (12,93 %), 7,5-13 միավոր է վաստակել 2552 դիմորդ (49,10 %), 13-17 միավոր է ստացել 1430 հոգի (27,51 %), 17-20 միավոր բաժին է ընկել 544 հոգու (10,47 %): Ինչ վերաբերում է 20 միավոր ստացողներին, նրանք 87 հոգի են, որը կազմում է 1,67 %:
Գոհար Չալումյանը նաեւ տեղեկացրեց, որ երկրորդ փուլի քննություններին (որոնք կկայանան հուլիս 2-8-ը) մասնակցելու համար դիմորդները պետք է հունիսի 24-30-ը ժամը 17:00-ն հայտագրվեն ԳԹԿ-ում: Նաեւ պետք է զուգահեռ գործերը հանձնեն բուհ:
Կարդացեք նաև
Երկրորդ փուլին մասնակցում են բանակից զորացրվածները, արտասահմանից եկածները, քննությունների առաջին փուլից հիվանդության պատճառով բացակայածները, քոլեջների շրջանավարտները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ