Լրահոս
Օրվա լրահոսը

Դդմիկով եւ եգիպտացորենով կոտլետներ

Հունիս 21,2015 12:30

Ամռանը դդմիկով կոտլետը, երեւի թե, բոլոր ընտանիքներում շատ հաճախ պատրաստվող կերակրատեսակներից է: Որպեսզի չհոգնենք միօրինակությունից՝ երբեմն կարելի է ինչ-որ նոր երանգներ ավելացնել մեզ լավ ծանոթ ուտելիքներին:

Անհրաժեշտ մթերքները
Դդմիկ- 1,5 կգ
Կանաչ սոխ- կես կապ
Սխտոր- 3 պճեղ
Համեմ- կես կապ
Մաղադանոս-կես կապ
Անանուխ կամ թարխուն- մի քանի ճյուղ
Թարմ կարմիր պղպեղ- 1 հատ
Պահածոյացված եգիպտացորեն- 1 փոքրիկ տուփ
Տարբեր համեմունքներ՝ կեսական թեյի գդալ (քըրքում կամ շաֆրան, սունելի, համեմի աղացած սերմ, աղացած կարմիր եւ սեւ պղպեղներ եւ այլն)
Չորացրած անանուխ-1 ճաշի գդալ
Աղ- 1 ճաշի գդալ (ոչ լիքը)
Ձու- 1 հատ
Ալյուր- 4 ճաշի գդալ
Բուսական յուղ- տապակելու համար, մոտ 1 բաժակ

Պատրաստման եղանակը

ddmik-1

Դդմիկները լվանալ, եւ եթե թարմ են, առանց կեղեւելու քերել: Կարող եք դդմիկները միանգամից քերել թանզիֆի (марля)-ի մեջ: Ապա շատ լավ քամեք թանզիֆը եւ ազատվեք դդմիկի դուրս տված ջրից:

ddmik2
Ավելացրեք մնացած բոլոր բաղադրիչները, բնականաբար՝ կանաչին եւ պղպեղը հարկավոր է լավ լվանալ, չորացնել եւ մանր կտրատել, սխտորը՝ քերել կամ ճզմել:
Եթե, այնուամենայնիվ, չնայած լավ քամելուն, զգաք, որ ձեր կոտլետային զանգվածը շատ ջրիկ է, մի փոքր էլ ալյուր ավելացրեք:

ddmik3

ddmik4

Լավ տաքացրած թավայի մեջ լցրեք բուսական յուղը, թողեք դա էլ լավ տաքանա, ապա գդալով լցրեք կոտլետները: Տապակեք երկու կողմից երեքական րոպե՝ մինչեւ լավ կարմրի: Կրակը պետք է լինի ոչ շատ բարձր, որպեսզի կոտլետների մեջը նույնպես հասցնի եփվել, ոչ էլ շատ ցածր, որպեսզի կոտլետները չկպչեն թավային: Պատրաստի կոտլետները հանեք թավայից եւ դրեք մատուցարանի վրա, որի վրա թղթե անձեռոցիկներ են դրված, դրանք կօգնեն ազատվելու ավելորդ ձեթից:
Եթե զգաք, որ բուսական յուղը թավայի մեջ պակասում է, ավելացրեք յուղը միայն այն դեպքում, երբ թավայի մեջ ոչ մի կոտլետ չկա, թողեք տաքանա, նոր դրեք կոտլետները թավայի մեջ:

ddmik5 ddmik6

 

Դդմիկով կոտլետները շատ համով են քամած մածունի թանձրուկով (1 բաժակ քամած մածուն + 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ + 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ + 1 պճեղ ճզմած սխտոր+ 1 պտղունց չորացրած անանուխ):

ddmik7

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

20.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930