Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈւԵՖԱ-ն եւ հայոց քաղաքականությունը

Հունիս 20,2015 23:36

Շանթ Հարությունյանը ստացել է իր արարքին անհամաչափ պատիժ՝ «ճայթուկներով եւ փայտերով երթը» պետք է որակվեր որպես խուլիգանություն եւ արժանաբար վարչական տուգանքի: Պատժի անհամաչափությունը բացատրվում է ոչ թե պարզապես Շանթի ընդդիմադիր հայացքներով (մեզանում «ավելի թունդ» ընդդիմադիրներ կան), այլ հատկապես նրանով, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ի՝ նրա եւ նրա ընկերների ցույցը կրում էր վառ արտահայտված հակապուտինյան բնույթ, եւ, դատելով մոսկովյան քարոզիչների արձագանքից, շարժել էր Մոսկվայի դժգոհությունը: Իսկ դա մեր իշխանությունների համար, կարելի ասել, «սրբազան ցասում» է: Միեւնույն ժամանակ համաձայն չեմ, որ Շանթը ոչ մի օրենք չի խախտել:

Շահեն Հարությունյանը՝ ի պաշտպանություն հոր, վերջերս ակցիա էր իրականացնել Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի ժամանակ: Մարդկայնորեն դա հասկանալի է եւ նույնիսկ՝ ողջունելի: Միեւնույն ժամանակ չեմ հասկանում անեծքները, որ տեղում են այն ոստիկանների գլխին, որոնք Շահենին ուժով հանել են ֆուտբոլային դաշտից: Ի՞նչ է, պետք է թողնեին, որ այդ պատանին վազվզեր 22 խաղացողների հետ միասի՞ն: ՈւԵՖԱ-ն իր դժգոհությունն էր հայտնել այդ միջադեպի կապակցությամբ: Եվրոպական ֆուտբոլային կառույցին նույնպես պետք չէ այդ առիթով «քլնգել»՝ նրան կարգուկանոն է պետք պաշտոնական խաղերի ժամանակ, իսկ մեր քաղաքական «հաշիվները» նրան բացարձակապես չեն հետաքրքրում: Առավել եւս՝ մեղավոր չեն այն լրատվամիջոցները, որոնք ՈւԵՖԱ-ի այդ հայտարարությունը տարածել են: Մենք ընդամենը տեղեկատվություն ենք փոխանցում, իսկ ընթերցողները թող չափեն քաղաքական ակցիաների օգուտներն ու վնասները:

Գիտեմ, որ առիթ եմ տալիս մեր սուպերդեմոկրատներին եւ սուպերընդդիմադիրներին դրսեւորելու իրենց ողջ դեմոկրատիզմը, նոնկոնֆորմիզմը եւ խիզախությունը: Ոչինչ, առաջին անգամը չէ…

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբո says:

    Դուք գրում եք, որ Շանթ Հարությունյանը խուլիգանություն է կատարել, իսկ տղան գրել էր պաստառին, որ հայրը քաղբանտարկյալ է, հիմա ու՞մ հավատանք:
    Ինձ համար հերոսներ են՝ սահմանում կանգնած երիտասարդները, բայց ոչ թե տաքսու վարորդը, ստադիոնում վազոը, կամել պոլի փետով հեղաշրջում կազմակերպողները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930