Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վլադիմիր  Գասպարյանի «բարեփոխված» փոխոստիկանապետի բիրտ պահվածքն ու հայհոյախառն բառապաշարը (Տեսանյութ)

Հունիս 20,2015 23:22

Չնայած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ամենուր հայտարարում է, որ ոստիկանները բարեփոխվել են,  իրենց համակարգում այլեւս տեղ չունեն ծեծող- ջարդողները, անհարգալից բառեր օգտագործողները, այսօր Շիրակի մարզի վերանշանակված փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանը  ողջ Գյումրիի առաջ խայտառակեց իր շեֆին: Գնդապետ Վահրամ Ենոգյանը, փակելով Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցը, որտեղից անցնում էին հոսանքի թանկացման դեմ  մեքենաներով ու հեծանիվներով  երթի դուրս եկած գյումրեցի երիտասարդները, կանգնեցրեց  մեքենաները ՝ փորձելով չթույլատրել անցնել փողոցով: Այնուհետ նա  հրեց ու անհարգալից  բառերով վիրավորեց տնտեսագետ, Երեւանի տնտեսագիտական համալսարանի  Գյումրու մասնաճյուղի դասախոս Կարեն Պետրոսյանին: Նրան «թափթփուկ» անվանեց: Կարեն Պետրոսյանը  հակադարձեց ասելով. «Դուք եք հա՞ էս երկրի գնդապետը, այդ ի՞նչ բառապաշարով եք խոսում»:

Վահրամ Ենգոյանը չնահանջեց,  իր աշխատակցին պարտադրում էր ապօրինի գործողություն կատարել, այն է՝ ակտ գրել ու Կարեն Պետրոսյանի մեքենան տանել տուգանային հրապարակ: Կարեն Պետրոսյանը պահանջում էր  ցույց տալ իր մեքենան տուգանային հրապարակ տանելու հիմքը: Ոստիկանը չկատարեց Վահրամ Ենոգյանի հրահանգը՝ ասելով. «Ես  արձանագրություն չեմ կազմի՝ առանց փաստաթղթերի»:

Իսկ Վահրամ Ենոգյանը հրահանգում էր ոստիկանին արձանագրել, որ  Կարեն Պետրոսյանը փաստաթղթերը չի ներկայացնում: Ոստիկանը հակաճառեց ասելով՝ ինչի՞ հիման վրա: Կարեն Պետրոսյանը դիմելով  շարքային ոստիկանին, ասաց, թե ցույց կտա իր փաստաթղթերը, եթե գնդապետը չխոչընդոտի մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Վիճակը հարթեց Շիրակի մյուս փոխոստիկանապետը՝ Աշոտ Գրիգորյանը: Նա կարողացավ  լեզու գտնել երթի մասնակից երիտասարդների հետ, հանդարտեցնել նրանց, որոնք  զայրացած Վահրամ Ենգոյանի պահվածքից ու օգտագործած բառերից, բացականչում էին. «Ամոթ, ամոթ»:скачанные файлы

Հիշեցնենք, որ  Վլադիմիր Գասպարյանը 1,5 տարի առաջ այս փոխոստիկանապետին որպես  բիրտ ոստիկանի,  հեռացրել էր աշխատանքից՝  նրան դաժանաբար քննադատելով, իսկ վերջերս նորից վերանշանակեց իր հին պաշտոնին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930