Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վաղինակ Շուշանյան. «Մեր պահանջները, միանշանակ, հիմնավոր են»

Հունիս 20,2015 22:22

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը հայտարարել էր, թե անհիմն է համարում «Ոչ թալանին» նախաձեռնության պահանջները: 

Այս մասին Aravot.am-ը զրուցեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի հետ:

«Հորդորս թե՛ էներգետիկայի նախարարին, թե՛ իր տեղակալ Գալստյանին, անհիմն իրենց ներկայացրած փաստարկներն են, որովհետեւ բազմիցս անկախ տնտեսագետների կողմից, կուսակցական տնտեսագետների կողմից, փորձագետների կողմից արդեն երկրորդ տարին է անընդմեջ՝ տվյալներով մանրամասն բացատրվում է, որ մենք անգամ մինչեւ 27 տոկոս սակագնի նվազեցման կարող ենք տանել էլեկտրաէներգիան: Մենք ունենք այդ հնարավորությունները եւ ռեսուրսները: Թո՛ղ անհիմն հիմնավորումներ չբերեն, թե իբր ատոմակայանն է կանգ առնել, իբր դրամ-դոլար տատանումներ են տեղի ունեցել, սակավաջրության տարի ենք ունեցել: Նորից կհիշեցնեմ՝ սակավաջրության տարի չենք ունեցել ո՛չ 2013 թվականին, ո՛չ 2014 թվականին, ո՛չ էլ հիմա, որովհետեւ ամբողջ ամառվա ընթացքում միայն երեկ էր, որ անձրեւ չեկավ ու լավ անձրեւներ են գալիս, հորդառատ անձրեւներ, որոնք հեղեղներ են ստեղծում փողոցներում: Սակավաջրության տարի չենք ունեցել: Ինչը վերաբերում է դրամ-դոլար տատանումներին. Հարգելինե՛րս, եթե դրամ-դոլար տատանումների մասին է խոսքը, դոլարի կուրսը հիմա բարձրացել է, դրանով ուզում եք բարձրացնել նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը: Մի քիչ խելացի գտնվեիք, մի քիչ ժողովրդի կողմից գտնվեիք, երբ որ դոլարի կուրսն իջել էր, այն ժամանակ էժանացնեիք, հայտ ներկայացնեիք էժանացման, ինչո՞ւ չկատարվեց դա: Իրենք աբսուրդի հասնող տարբերակներ են առաջ բերում»,- ասաց նա:

Վաղինակ Շուշանյանը հավելեց, որ ատոմակայանը պետք է կանգնի, եւ փոխարենը կան հիդրոկայաններ, հողմակայաններ, ջէկեր. «Թո՛ղ  այնպիսի մակարդակի հասցնեն էլեկտրամատակարարումը, օրինակ՝ եթե 100 մեգավատտ հոսանք է տալիս Հրազդան հէկը կամ ջէկը, թո՛ղ 100-ի փոխարեն սարքեն 150, որ բերեն հավասարեցնեն: Դրա կարգավորումը մեր՝ հասարակ ժողովրդի խնդիրը չէ, դա ՀԷՑ-ի գործառույթների մեջ է մտնում եւ նրանց վերահսկողների: Այստեղ մեր պահանջները, միանշանակ, հիմնավոր են եւ դա բազմիցս է ապացուցվել»:

Հիշեցնենք՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 19-ին նստացույց էր հայտարարել մինչեւ երկուշաբթի՝ հունիսի 22-ը  ժամը 19-ը: Նրանք պահանջում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը կասեցնել, հակառակ դեպքում՝ նստացույցի ավարտից հետո կշարժվեն նախագահական նստավայր:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930