Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում ոտքի է ելել ողջ  մտավորականությունը. բողոքի ակցիաները նոր թափ են առնում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 20,2015 22:02

Այսօր գյումրեցի մի խումբ երիտասարդներ, դասախոսներ, տնտեսագետներ հոսանքի թանկացման դեմ իրենց բողոքը սկսեցին Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից: Նրանք հրապարակում քննարկեցին ու  որոշեցին, որ չեն վճարելու սպառած էլեկտրաէներգիայի դիմաց, քանի դեռ չեն կասեցրել թանկացման մասին որոշումը: Ըստ նրանց, եթե փորձեն որեւէ մեկին անհանգստացնել, հոսանքը մարել, ապա կսկսեն անհնազանդության ակցիաներ:


скачанные файлы скачанные файлыԱյսպիսի որոշում ընդունելուց հետո նրանք հեծանիվներով, մեքենաներով ու ոտքով իրազեկման  երթ անցկացրեցին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ հասնելով  դեպի Շիրակի մարզպետարան: Երիտասարդները բացականչում էին՝  «Չենք մուծելու», «Մենք ենք տերը մեր երկրի»:

Այսպիսով նրանք փակեցին  կենտրոնական փողոցները, Շիրակի մարզի ոստիկանները Սայաթ –Նովա փողոցի վրա եկան ու միացան բողոքավորներին: Այստեղ սկսվեց բախում ոստիկանների ու երթի մասնակիցների միջեւ: Ոստիկանները հրահանգում էին չփակել փողոցը, սակայն նկատենք, որ բախում հրահրողը Շիրակի մարզի վերանշանակված փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանն էր, որը հասարակական կարգը պահպանելու փոխարեն, սկսեց վիրավորել  տնտեսագետ Կարեն Պետրոսյանին:   Փոխոստիկանապետը նրան դիմեց անհարգալից բառերով, որն էլ  զայրույթի ալիք բարձրացրեց երթի մասնակիցների  մոտ: Նրանք սկսեցին պատիվ պահանջել փոխոստիկանապետից՝ տնտեսագետ-դասախոսին  թափթփուկ եւ այլ անհարգալից բառերով դիմելու համար:IMG_8496
скачанные файлы

Ինչեւէ, միջամտեցին ոստիկանության մյուս պաշտոնյաները,  որոնք փորձեցին մեղմել իրավիճակը, հորդորեցին փողոցները չփակելով՝ շարունակել երթը: Այդ ընթացքում գյումրեցի երիտասարդներին հաջողվեց իրենց ասելիքը տեղ հասցնել. մարդիկ, լսելով բողոքավորների կոչերը, կախվում էին պատուհաններից, սրճարաններից ու սպասարկման օբյեկտներից դուրս էին գալիս՝ թափահարելով  ձեռքերն ի նշան համաձայնության այն առաջարկի, որ արժե չվճարել: Բողոքավորները հասան Շիրակի մարզպետարանի շենքի մոտ, այն շրջափակել էին ոստիկանները:

Այստեղից երթի մասնակիցները  հետ դարձան դեպի Թատերական հրապարակ, որտեղ եւ  որոշեցին վաղը վերսկսել բողոքի ակցիան ու հանդես եկան հայտարարությամբ:

скачанные файлы скачанные файлы скачанные файлыՀայտարարության մեջ նրանք մասնավորապես ասացին, որ իրենք առաջարկում են ամբողջ քաղաքով սպառել ու չմուծել հոսանքի վարձը, բոլոր նրանք, ովքեր համաձայն են, վաղը  թող գան ու միանան իրենց: Երթը ավարտվեց ծափահարություններով ու բացականչությամբ՝ «Չենք մուծելու, Ո՛չ թալանին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay says:

    Հալալ ա Գյումրեցիներին, շատ թասիբով մարդիկ են, եթե Հայաստանի բնակչության մեծ մասը նրանց նման մտածեր, հիմա Հայաստանը կլիներ ապահով և ոչ գաղջ երկիր:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930