Այսպես է 52 կգ քաշային հայ բռնցքամարտիկի մենամարտը մեկնաբանում Բաքվում գտնվող մեր գործընկեր Կարեն Գիլոյանը:
Հարեւան հանրապետությունում գտնվող Հայաստանի օլիմպիական հավաքականի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ հունգարացի Նանդոր Կսոկայի հետ մարտի հենց սկզբից մեր մարզիկը նախաձեռնողի դերում է եղել, սակայն մրցավարներ երկու ռաունդները նվիրել են մրցակցին: Այդուհանդերձ, ակտիվության, աշխատասիրության եւ հաղթանակի տենչի շնորհիվ Նարեկ Աբգարյանը հասել է բացահայտ առավելության եւ հաղթել: Մեր բռնցքամարտիկը քառորդ եզրափակչում է: Եվս մեկ հաղթանակ եւ Նարեկ Աբգարյանը մեդալակիր կդառնա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն Գիլոյանի
Կարդացեք նաև