Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թրեյսի Ջերման. Հուսով եմ՝ Հարավային Կովկասը կդառնա էներգետիկայի սպառման ամենամեծ շուկաներից մեկը

Հունիս 20,2015 20:05

89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում» նիստի ընթացքում Լոնդոնի Քինգզ քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանն ասաց, որ այստեղ մեդալը երկու կողմ ունի. «Մի կողմից խոսում ենք համագործակցության մասին, մյուս կողմից էլ որոշ երկրներ, ինչպես Հայաստանը, դուրս են մնացել այդ համագործակցությունից եւ ուղղակիորեն չեն կարողանում օգտվել: Դա անապահովության զգացում է առաջ բերում եւ խախտում է կայունությունը»:

Նա նկատեց, որ էներգետիկ անվտանգությունը նաեւ կապված է պետական անվտանգության հետ.«Նավթի եւ գազի մատակարարման խախտումը կարող է զգալի վնաս հասցնել երկրի տնտեսության, հետեւաբար՝ այն կապված է ազգային անվտանգության հետ»:

Թրեյսի Ջերմանն ասաց, որ Հարավային Կովկասը կարեւոր է էներգետիկայի անվտանգության համար, նա հույս հայտնեց, որ տարածաշրջանը մինչեւ 2020 թվականը կդառնա էներգետիկայի սպառման ամենամեծ շուկաներից մեկը: Նա նշեց, որ Եվրամիությունը գերագնահատել է իր էներգետիկ եւ արտաքին քաղաքականությունը: Ըստ նրա՝ այժմ ԵՄ-ն լուրջ անհանգստություն ունի էներգետիկ ոլորտում, ինչը Ռուսաստանի հետ է կապված. Ռուսաստանը դեպի ԵՄ էներգետիկ ոլորտի գլխավոր մատակարարն է, սակայն վերջին տաս տարիների ընթացքում նա անկանխատեսելի վարք է ցուցաբերում: Ջերմանը դրանով է պայմանավորում այն, որ Եվրամիությունը ցանկանում է այլ ուղիներ փնտրել:

Փորձագետն ասաց, որ Եվրամիությունը նախատեսում է Թուրքիայի տարածքով ընդլայնել գազամուղը, նաեւ խոսակցություններ կան, որ Ռուսաստանը նախագիծ ունի դեպի Թուրքիա Սեւ ծովի հատակով գազ մատակարարել. «Այստեղ դեռ անորոշություններ կան: Կարծում եմ՝ կարեւորն այն է, որ այդ ենթակառուցվածքները կապում են Հարավային Կովկասը Եվրոպայի հետ: Սակայն, բացի դրանից այն երկրներն է միմյանց հետ կապում: Իսկ նման գազամուղ կառուցելու համար համագործակցություն է պահանջվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930