Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում գիշերը խաղաղ է անցել

Հունիս 20,2015 19:31

Ազատության հրապարակում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույցը:скачанные файлы скачанные файлы

Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Aravot.am-ին հայտնեց, որ գիշերը շատ խաղաղ է անցել. «Մոտավորապես առավոտյան մինչեւ 6:00-6:30-ի սահմաններում մոտ երեք հարյուր-երեք հարյուր տաս մարդ է եղել նստացույցին: Մի մասը 6:30-ի սահմաններում գնացին տուն հանգստանալու, փոխվելու, որպեսզի վերադառնան եւ այսօր շարունակեն նստացույցը: Մյուս մասն այսօր գնաց իրազեկման Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններում՝ հայտարարելու, որ նստացույց կա, շարունակվելու է մինչեւ երկուշաբթի եւ եւս մեկ անգամ հիշեցնելու պահանջը, որ պետք է չեղարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը եւ վերանայվի նվազեցման նպատակով»:скачанные файлы

Վաղինակ Շուշանյանն ասաց, որ իրազեկումը մի քանի խումբ է կատարում՝ մի մասը կանգառներում են իրազեկում մարդկանց, մյուս մասը՝ բակերում, իսկ «Բարձր լարում» գրությամբ պաստառով խումբը Հյուսիսային պողոտայում է շրջում: Նա հավելեց, որ ամբողջ գիշերվա ընթացքում սադրանքներ չեն եղել, ոստիկանության կողմից խոչընդոտներ չեն եղել, ոստիկանների մի խումբ վերահսկել է իրենց անվտանգությունը:скачанные файлыскачанные файлы

Aravot.am-ի հարցին, թե նստացույցին չմասնակցող քաղաքացիներն իրենց օգնություն ցուցաբերե՞լ են, նա պատասխանեց՝ այո՛. «Ես դրանից անգամ ոգեւորվում եմ: Այն մարդիկ, որոնք ֆիզիկապես չեն կարողանում մասնակցել նստացույցին, իրենց աջակցությունը ցուցաբերում են, օրինակ՝ գլխարկներ են բերում, անձրեւանոցներ են բերում, սառույց են բերում, ջուր են բերում, սուրճ են բերում, մարդիկ ուտելիք էլ են անգամ բերում: Երեկ՝ հանրային քննարկման ժամանակ, մեծամասնության կողմից որոշվեց, որ կարելի է հանգանակության արկղ ստեղծել, որտեղ սննդի կամ այլ կարիքների համար միջոցներ ունենանք: Մարդիկ երեկ էլ, այսօր էլ տեսնելով այդ հանգանակության արկղը իրենց օժանդակությունն են ցուցաբերել: Դա երեւս օգուտ է, բացի զուտ մասնակցությունից»:скачанные файлы скачанные файлы

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 19-ին նստացույց էր հայտարարել մինչեւ երկուշաբթի՝ հունիսի 22-ը ժամը 19-ը: Նրանք պահանջում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը կասեցնել, հակառակ դեպքում՝ նստացույցի ավարտից հետո կշարժվեն նախագահական նստավայր:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես շատ հպարտ եմ նստացույցի բոլոր մասնակիցներով: Ամբողջ ազգը (աշխարհի 4 կողմից) ձեզ հետևում է և ձեր կողքին է:

    Որտեղ պայքար, այնտեղ մի՛շտ արդյունք: Կաթիլ-կաթիլ ջուրը քար է ծակում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930