Եվրոպական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի բռնցքամարտիկներն անհաջող մասնակցություն են ունենում: Ռինգ մտած մեր հինգ մարզիկներից չորսը հենց մեկնարկային մենամարտերից հետո վերածվել են հանդիսականի եւ միայն 52 կգ քաշային նարեկ Աբգարյանը (նկարում) քիչ առաջ հաղթահարեց առաջին արգելքը՝ միավորների 2-1 տարբերությամբ առավելության հասնելով Հունգարիայի ներկայացուցիչ Նանդոր Կսոկայի նկատմամբ: Իսկ մինչ այդ, առավոտյան Սամվել Բարսեղյանը՝ 60 կգ, պարտվել էր բուլղարացի Էլիան Դիմիտրովին:
Հայաստանի բռնցքամարտիկներից պայքարը չի սկսել միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ bbc.co.uk-ի
Կարդացեք նաև