Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արեգ Գալստյան. «Ոչ թալանին» նախաձեռնության պահանջն անհիմն է

Հունիս 20,2015 19:09

«Այլընտրանք չկար»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն, ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը:

Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ամբողջությամբ հիմնավորված էր. «Դա պարտադրված սակագնի բարձրացում էր, որպեսզի կարողանանք փրկել ստեղծված իրավիճակը»:

Հարցին, թե երաշխիքներ կա՞ն, որ հաջորդ տարի սակագինը չի բարձրանա, նա ասաց. «Ոչ մեկ չի կարող երաշխիքներ տալ, ես ուզում եմ, որ այդպես լինի, որ մենք թերարտադրումներ չունենանք ատոմակայանում: Շատ կուզեմ, որ մենք ունենանք հուսալի, մշտական, լավ որակով աշխատող ատոմակայան, որովհետեւ դա մեր համար փրկություն է»:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 19-ին նստացույց էր հայտարարել մինչեւ երկուշաբթի՝ հունիսի 22-ը  ժամը 19-ը: Նրանք պահանջում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը կասեցնել, հակառակ դեպքում՝ նստացույցի ավարտից հետո կշարժվեն նախագահական նստավայր:

Aravot.am-ը Արեգ Գալստյանից հետաքրքրվեց, թե արդյոք հիմնավորված է նախաձեռնության պահանջը, նա ասաց, որ սակագնի բարձրացումը հիմնավորված է: Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ նախաձեռնության պահանջն անհի՞մն է, նա պատասխանեց՝ այո՛:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Հավանաբար, ի պաշտոնե՝ նա իր մասնաբաժինը ունի այդ թալանի մեջ.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930