Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Վերին աստիճանի  անհանգստություն է»

Հունիս 20,2015 18:19

«Այսօր փախստականների միջազգային օրն է եւ այս օրերին ՄԱԿ-ը հանդես է եկել ծայրահեղ անհանգստությամբ, որ երբեւիցե, ինչպես գրում է հանձնակատարը, չի եղել այդքան մեծ տեմպերով փախստականների թվի աճ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում այսպես ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա ներկայացրեց ցուցանիշներ, ըստ որի, 10 տարի առաջ փախստականների թիվը 31 միլիոնից եթե մի փոքր էր ավելի, ապա 2014 թվականի վերջին տվյալներով 59 միլիոնից ավել է: «Մեկ տարվա ընթացքում 51-ից դարձել է 59 միլիոն է, այսինքն` 8 միլիոն աճ է եղել»,-նշեց տիկին Ալավերդյանը:

Ըստ նրա` ՄԱԿ-ի հանձնակատարը նշել է նաեւ, որ  ըստ էության, այս ժամանակահատվածում տարբեր պետությունների իշխանությունները ոչ միայն չեն կարողանում փախստականների հարցը լուծել, այլեւ չեն կարողանում փոքրացնել կոնֆլիկտների թիվը. «Պարզապես գրված է, որ մենք ապրում ենք կոնֆլիկտների թվի եւ ինտենսիվության աճի տարիներին, այսինքն՝ վերին աստիճանի անհանգստություն է»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա կարծիքով այս իրավիճակը դեռ կշարունակվի, ներկայացնելով ՄԱԿ-ի զեկույցից եւս մի հատված, որ աշխարհում ամեն մի 122-րդ անձ փախստական է: «Եթե աճը այդպես լինի շուտով կստացվի, որ երկրագնդի բնակչության 1 %-ը փախստական, ներքին տեղահանված եւ այլ այդպիսի վիճակների մեջ գտնվող են»,-նշեց տիկին Ալավերդյանը:

Այդ առումով մեր խնդիրները, ըստ Լարիսա Ալավերդյանի ադրբեջանահայության, որը վաղուց է եղել, սիրիահայության, որը նոր է, թվերը մի քանի հազար են, իսկ աշխարհում Սիրիան, Եմենը հիմա համարվում են ամենաանհանգստացնող երկրները:

«Ադրբեջանից փախստականների հարցը միջազգային հանրության համար կորցրել է իր սրությունը հասկանալի պատճառներով, ոչ միայն, որ տարիներ են անցել, այլ որ շարժ կար, փախստականների քաղաքացիություն ընդունելու հարց կար: Բայց ադրբեջանահայության փախստականների հարցը արդիականացվել է բոլորովին այլ տեսանկյունից՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջապես քննել է երկու գործ: Դատարանն ունի ավելի քան 1000 դիտումներ, մոտ 400-ը Ադրբեջանից են, իսկ շուրջ 600-ը՝ Հայաստանից: Դատարանը մեկ տարի ժամանակ է տվել երկու պետություններին, որպեսզի հարցը կարգավորվի»,-ասաց տիկին Ալավերդյանը, հիշատակելով «Սարգսյանները ընդդեմ Ադրբեջանի»՝ հունիսի 16-ի ՄԻԵԴ-ի որոշման մասին: Այն է, որ երկու եւ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների հայցը՝ ընդդեմ սեփականության իրավունքի ճանաչման՝ բավարարել: Դատարանը սահմանել է, որ վճիռների կատարումը ունի 12 ամիս ժամանակ: Նշենք նաեւ, որ Ադրբեջանական Չիրագովները որպես փոխհատուցում նշել են 7,9 միլիոն եվրո, իսկ Սարգսյանները՝ 570 հազար եվրո:

Տիկին Ալավերդյանը խոսելով ռիսկերի մասին՝ ասաց, որ Ադրբեջանն օգտվելու է այս վճիռներից, զուտ հակահայկական քարոզչությունն ավելի ակտիվացնելու, այլ հարցեր բարձրացնելու, կասկածի տակ դնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների աշխատանքը. «Այսինքն, այս ճանապարհի վրա կարելի է համակարծիք լինել փորձագետների այն կարծիքի հետ, որ փաստորեն Ադրբեջանը օգտվելու է այսպիսի վճիռներից, եւս քաղի անարդար պտուղներ»,-նշեց տիկին Ալավերդյանը:

Սիրիահայերի հետ կապված տիկին Ալավերդյանը դժվարացավ ինչ-որ բան ասել, քանի որ նրանց հետ հանդիպումը նրա վրա շատ ծանր տպավորություն էր թողել: Արաբական երկրներում, ըստ տիկին Ալավերդյանի, բիզնեսի համար շատ խաղաղ պայմաններ են եւ շատ հարմար բիզնես մթնոլորտ եվ սիրիահայը, որը գործել է մեկ պայմաններում, հետո հայտնվել է Հայաստանի պայմաններում, իրենց համար բացասական հայտնություններ են տեղի ունենում:

«Սիրիահայերի այն չնչին տոկոսն է, որը միայն գալիս Հայաստան, սա խոսում է  այն մասին, որ դեռ հեռու են Հայաստանում այն պայմանները, որ մեծ թվով փախստականներ ընդունենք, այն էլ Սիրիայից, որտեղ հայերը դարեր շարունակ շատ հարմար ապրել են»,-ասաց տիկին Ալավերդյանը:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930