Լրահոս
Օրվա լրահոսը

Դենիս Սամութ. «Անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության հետ համագործակցելու նոր ճանապարհներ գտնել»

Հունիս 20,2015 17:59

«Մենք պետք է վերջնական տեսքի բերենք պայմանագրային հարաբերությունները ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ»,- հունիսի 20-ին  89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց Լինքսի տնօրեն Դենիս Սամութը:

Նա հիշեցրեց, որ Վրաստանը ստորագրել է Ասոցացման պայմանագիրը, ըստ նրա՝ դա դրական ազդեցություն է ունենալու Վրաստանի համար: Նա նշեց, որ օրերս հանդիպում է եղել վրացի գործարարների հետ, Սամութը տպավորված է, որ նրանք հասկանում էին, որ ցավոտ քայլեր են կատարելու, որոնք բերելու են դրական արդյունքների:

Դենիս Սամութը նկատեց, որ շատերը մեղադրում են հասարակական կազմակերպություններին օտար երկիրներին վաճառված լինելու մեջ: Նա համարում է, որ Հարավային Կովկասի երկրներում անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության հետ համագործակցելու նոր ճանապարհներ գտնել. «Եղանակները շատ են մենք պետք է գտնենք ճիշտ եղանակը»:

Նա ընդգծեց, որ իրավիճակը Հայաստանում բարելավել է, իսկ Ադրբեջանում՝ ոչ: Դենիս Սամութը հույս հայտնեց, որ Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո փոփոխություններ լինեն. «Վրաստանում այս գործընթացը սկսել է փոփոխվել, Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը այս պահին իրեն դիտարկում է սահմանափակման տիրույթում, այսինքն՝ արտացոլիչ մոտեցում չի կարող ընդունել իր գաղափարախոսությունը դեպի հասարակություն տարածելու համար: Անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել ազատությունների, մեդիայի եւ հասարակական կազմակերպությունների նկատմամբ»:

Դենիս Սամութը հավելեց, որ կան այլ փոքրամասնություններ, որոնք հասարակությունում  պետք է իրենց սահմանափակված չզգան, այլ հակառակը՝ պետք է իրենց ներառական հասարակության մաս զգան. «Ես դեռ լավատես եմ, քանզի կարող եմ մեկ միտում տեսնել՝ երիտասարդությունը: Նոր որակի երիտասարդ սերունդ ունենք, որը չի կարող ընդունել ոչ անցյալը, ոչ էլ ներկա եւ պահանջում է լավ որակ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930