Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դենիս Սամութ. Խորհրդարանում բազմակարծությունը Հայաստանի ուժեղ կողմերից է

Հունիս 20,2015 17:14

Լինքսի տնօրեն Դենիս Սամութը հունիսի 20-ին  89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում Հարավային Կովկասի երկրներից առանձնացրեց Վրաստանին, որտեղ իշխող կուսակցությունը 2012 թվականին իշխանությունը թողեց խաղաղ եղանակով:

«Սա քաղաքական անցման փոփոխության օրինակ է, որը օրինակելի պետք է լինի ամբողջ տարածաշրջանի համար: Եվրոպայում դա անընդհատ լինում է, սա առօրյա է Եվրոպայում, բայց տարածաշրջանի համար այն, որ մեկ կուսակցությունը պարտվելով խաղաղ կերպով զիջի իշխանությունը  հենանշանային նշանակություն ունի: Սա մի երեւույթ է, որը պետք է նորմալ դառնա տարածաշրջանում»,- ասաց նա:

Նա նկատեց, որ հասարակական կազմակերպությունները Վրաստանում 1993-1994 թվականներից գործել են, իսկ Ադրբեջանում դա տեղի չի ունեցել: Դենիս Սամութն ընդգծեց, որ  Ադրբեջանում Եվրամիության պատվիրակությունը 2005 թվականից հետո է սկսել գործել, նույն վիճակը Հայաստանում է. «Բայց Հայաստանը ուներ սփյուռք, որը այդ բացը լրացնում էր, հետեւաբար՝ քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրը կարեւոր է, որը տեղի է ունենում Հայաստանում»:

Դենիս Սամութի կարծիքով՝ Հայաստանի ուժեղ կողմերից մեկն այն է, որ վերջին խորհրդարանական  ընտրությունների ընթացքում բազմակարծություն է հաստատվել՝ ի տարբերությունը Ադրբեջանին. «Սա շատ լավ հիմք է Հայաստանի համար, եթե Ադրբեջանը ցանկանում է, ապա պետք է ճիշտ կերպով իրականացնի խորհրդարանական ընտրությունները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930