Լրահոս
Օրվա լրահոսը

 Հայոց ցեղասպանության շուրջ դիրքորոշման համար Թուրքիան սպառնացել է Բելգիային

Հունիս 20,2015 16:44

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի այն հայտարարությունը, թե 1915 թվականի իրադարձությունները պետք է համարվեն ցեղասպանություն: ԱԳՆ-ի կայքում այսօր հրապարակված հաղորդագրությունում նշված է, որ Բելգիայի վարչապետի հայտարարությունն անհամատեղելի է պատմական փաստերի եւ միջազգային իրավունքի հետ:

«Ոչ ընդունելի է, ոչ էլ արդարացված այն, որ Բելգիայի վարչապետը լկտիաբար ենթադրում է, որ կարող է վճիռ արձակել մի հարցի մասին, որի շուրջ երբեք դատական որոշում կամ գիտական փոխհամաձայնություն չի եղել եւ թեեւ նա ինքն ընդունում է, որ ոչ մի իրավասու միջազգային դատարան վճիռ չի կայացրել այս հարցի շուրջ»,- մասնավորապես նշված է հայտարարությունում:

Ըստ ԱԳՆ-ի՝ նրա հայտարարությունները նաեւ հակասում են Բելգիայի կառավարության դիրքորոշմանը. «Թուրք ազգի նկատմամբ դիրքորոշման նման արագ փոփոխությունը հստակ ցույց է տալիս, թե որքան հեռու է հարցը գնացել գիտական, դատական եւ քաղաքական հարթակներից»:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաեւ նշել է, որ իրենք արդեն անհանգստությամբ դիտարկում են Բելգիայի կողմից թուրքերի դեմ ուղղված մեղադրական գործունեության եւ հայտարարությունների աճը: ԱԳՆ-ի հայտարարությունում գրված է, որ դա անում է մի երկիր, որը դեռ չի բախվել իր պատմության մութ էջերին:

Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ այսպիսի իրավիճակը կվիրավորի Բելգիայում թուրքական համայնքին եւ, մեղմ ասած ու ակնհայտորեն որեւէ դրական ազդեցություն չի ունենա Բելգիայում նրանց հետագա ինտեգրմանը:

ԱԳՆ-ն նաեւ սպառնացել է, որ այս վերաբերմունքը, որը նաեւ խանգարում է Բելգիայում թուրքական համայնքին, անբարենպաստ հետեւանքներ կունենա երկու երկրների հարաբերությունների համար:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930