Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Խաչատրյան. «Պետական ծրագրով 260-300 կին այս տարի անպտղության դեմ կբուժվի»

Հունիս 20,2015 16:38

Վերջերս կառավարությունը հաստատել եւ 78 միլիոն դրամ է տրամադրել «Վերարտադրողական օժանդակ մեթոդների եւ վերարտադրողականության վերականգնում» ծրագրի իրականացման համար:

Այսօր, «Դիալոգ» մամուլի ակումբում Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ներկայացնելով ծրագրի նպատակը եւ օգտվելու կանոնները նշեց, որ այս ծրագիրը չի վերաբերում արտամարմնային բեղմնավորման օժանդակ տեխնոլոգիաներին, այլ՝ ծրագրում ընդգրկված է 2 փաթեթ, որոնք են՝ 30-ից բարձր անապահովության ցուցանիշ ունեցող բնակչության համար տրամադրվող բուժօգնության ծառայությունները: Փաթեթը, ըստ նրա, իր մեջ պարունակում է հետազոտությունը ճշտելու համար, թե ինչից է առաջացել անպտղությունը եւ բուժման մեթոդների կիրառումը՝ ախտաբանությունը եւ պատճառագիտությունը: Երկրորդ փաթեթը, ըստ փոխնախարարի, բուժման մեթոդների կիրառումն է՝ լապարասկոպիկ մեթոդներ, դեղորայքային բուժում եւ, որպես, օժանդակ ծառայություն՝ սերմնավորում:

30-ից բարձր անապահովության միավոր ունեցող անպտուղ զույգերի թիվը, ըստ պարոն Խաչատրյանի, նախնական վիճակագրության տվյալներով կազմում է 20 798, օժանդակ տեխնոլոգիաներով բուժման կարիք ունեցողների թիվը կազմում է մոտավորապես 9 400 զույգ, որից 40%-ը կարիք ունեն փորձանոթային բեղմնավորման, այսինքն՝ 5 600 արտամարմնային արհեստական սերմնավորման բուժման կարիք ունեցողներ:

Այս ծրագրի մի մասը, ըստ փոխնախարարի, ուղղված է 5 616 զույգերի եւ երկրորդ փաթեթը՝  առաջարկվում է կառավարության՝ արտոնյալ պայմաններով նույն ծառայությունների մատուցումը 10-30 անապահովության սանղակը ապահովող ընտանիքներին:

«Արդեն 7 տարի է՝ մեր երկրում իրականացվում է արտամարմնային եւ սերմնավորման ճանապարհով վերարտադրողականությանը օժանդակ մեթոդներով բուժումներ, բեղմնավորում եւ դաշտում արդեն ունենք 5 կազմակերպություն, որից 3-ը խոշոր»,-նշեց պարոն Խաչատրյանը: Ըստ նրա, 3-րդ մակարդակի ծննդօգնության բժշկական կազմակերպություններն են՝ «Վերարտադրողական առողջության, պերինտալոգիայի եւ մանկաբարձության հանրապետական ինստիտուտ», «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» եւ «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ները: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից՝ «Վիտրոմեդ՝ Վերարտադրողական առողջության կենտրոնը» եւ «Մարդու պտղաբերության կենտրոնը» («Ֆերտիլիտի ցենտր»):

Ըստ պարոն Խաչատրյանի, սույն թվականի հուլիսի 1-ից կձեւավորվի հանձնաժողով, որին դիմողները կլրացնեն հաստատված դիմումի ձեւը եւ կդիմեն: Իսկ թե ովքե՞ր կարող են դիմել պետական ծրագրից օգտվելու համար, փոխնախարարը նշեց, որ զույգերից մեկը գոնե պետք է լինել Հայաստանի քաղաքացի, պետք է լինի բժշկական եզրակացություն, որտեղ հաստատված կլինի, որ տվյալ զույգը ունի անպտղություն եւ վերարտադրողական տարիք սահմանվել է 20-45-ը:

Ծառայության փաթեթը 1  ընտանիքի համար, ըստ փոխնախարարի, կարժենա 300-350 հազար դրամ, իսկ նախատեսված գումարի շրջանակում մինչեւ տարեվերջ նախատեսվում է 260-300 շահառուների բուժում, որը կապահովի 150 ավել ծնունդ:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930