2015թ. մայիսի 20-ին՝ ժամը 23:00-ից մինչև մայիսի 21-ը ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձ Տերյան փողոցի 71 շենքի մուտքից գաղտնի հափշտակել է «Տռեկ Մառլին 6» տեսակի հեծանիվ՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի՝ 379.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով նախաքննության ընթացքում ստացվել է տեսանկարահանող սարքերի տեսագրություն, որում պատկերված է, թե ինչպես է մի տղամարդ տանում հեծանիվը:
Դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու նշված անձին։
Կարդացեք նաև
Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին