Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դենիս Սամութը լավատես չէ Ադրբեջանի քաղաքականության փոփոխության հարցում

Հունիս 20,2015 15:50

«Հարավային Կովկասի երեք երկրներն էլ ունեն ընդհանուր պատմական անցյալ, վերջին տասնամյակների մասին է խոսքը»,- հունիսի 20-ին  89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց Լինքսի տնօրեն Դենիս Սամութը:

Նա նկատեց, որ ինչ որ կատարվում է երկրներից մեկում, մյուս երկրները այն մանրակրկիտ ուսումնասիրում են, օրինակ՝ Վրաստանում տեղի ունեցած պատահարը: Նա նշեց՝ երբ լրատվամիջոցները ցույց էին տալիս, թե ինչպես են վրացի նախարարներն իրենց օգնությունը ցուցաբերում, Ադրբեջանում քննարկում էին, թե արդյոք իրենց նախարարները նման կերպ կվարվեի՞ն, թե՞ ոչ:

«Մեծ բաց կա քաղաքական գործընթացներում: Մի բաց, որն ամբողջությամբ չի լրացվել այդ բացը կուսակցությունների թուլությունն է եւ կուսակցությունների զարգացման տեսանկյունից գործընթացը չի ավարտվել»,- ասաց նա:

Դենիս Սամութն ասաց, որ Հարավային Կովկասն մինչեւ օրս ենթակա  է արտաքին ազդեցությունների եւ առկա հակամարտություններն անդրադարձել են նաեւ քաղաքական գործընթացներին: Նա նկատեց այն հանգամանքը, որ Ադրբեջանը ներկայացնող պատվիրակությունը չի մասնակցում սեմինարին, ըստ նրա՝ դա ցավալի  երեւույթ է:

Նա Ադրբեջանում առանձնացրեց մի գործընթաց, որը սկսվել է 2013 թվականի աշնանից, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Բաքու: Նա հիշեցրեց, որ դրանից  մի քանի օր հետո Իլհամ Ալիեւը որպես նախագահ է վերընտրվել, եւ այդ ժամանակ միջազգային դիտորդները քննադատություններով են հանդես եկել. «Դրանից հետո մենք քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների նկատմամբ նոր ճնշման ականատես եղանք»:

Դենիս Սամութը նշեց, որ ճնշումների հիմնական թիրախն Ադրբեջանում մարդու իրավունքի ոլորտի ակտիվիստներն են. «Այս ճնշումներն անդրադարձավ քաղաքացիական հասարակության վրա, շատերը լքեցին Ադրբեջանը: Շատերը վախի մթնոլորտում են ապրում, ես կուզեի ասել, որ դա ցավալի է»:

Դենիս Սամութը կարծում է, որ հասնում ենք մի կետի, որտեղից խնդիրը գոյատեւել չի կարող. չնայած վախին՝ շատ մարդիկ են հարցականի տակ դնում այդ քաղաքականության: Նա նկատեց, որ Ադրբեջանն ինքն իրեն է դրել այդ վիճակում:

Սակայն, ըստ նրա, Ադրբեջանի համար նոր ցիկլ է սկսվում՝ խորհրդարանական ընտրությունների տեսքով: Նա համարում է՝ դա Ադրբեջանի համար լավ հնարավորություն է ցույց տալու, որ իր քաղաքականության ուղղությունը փոխում է: Սակայն Դենիս Սամութն այնքան էլ լավատես չէ. «Ես կցանկանայի նաեւ ասել Ադրբեջանի մասին, որ չնայած այս ամենին՝ մենք պետք է գնահատենք դրվատականի խոսքերով, որ այդ երկրում տեղ կա ընդդիմության համար, թեկուզ շատ սահմանափակ: Պետք է ողջամիտ կերպով քննադատել Ադրբեջանին, զգացմունքային քննադատությունը ոչ ոքի չի օգնելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930