Մոսկվայում ռուս-հայկական chyaն այսօր հայրենիքում անկեղծ զրույց ունեցավ` անդրադառնալով իր ներկա ու անցյալ գործունեությանը, ինչպես նաեւ` ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց ռուսաստանյան արձագանքին:
«Ա1+»-ի հարցին ի պատասխան նա նշեց, որ ՀՀ տեղական մամուլը բավականին ակտիվ լուսաբանում է տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, իսկ «ԱրմTV»-ն, որը ինքն արդեն երկու տարուց ավելի է գխավորում է, ունի լուրերի տասը թողարկում եւ ՌԴ-ում գործող ադրբեջանալեզու երեք հեռուստաընկերության հետ ինֆորմացիոն պատերազմի մեջ են. «Նրանց լսելով` կպատկերացնեք, թե լրագրողն ինչպես կարող է կորցնել իր խիղճը ու այդպես աղավաղել պատմությունը: Օրինակ` նրանց լրատվամիջոցով հեռարձակվում է, որ Երեւանի խանությունը եղել է Ադրբեջանի ամենահետամնաց հատվածներից մեկը, եւ դա արվում է նրանց կողմից պրոֆեսիոնալ մակարդակով: Մենք այս պարագայում իրավունք չունենք անտարբեր մնալ`հաշվի առնելով նաեւ, թե ովքեր են մեզ դիտում. ադրբեջանցիներն անգամ հայերեն են տալիս իրենց որոշ հաղորդումներ: Մեզ մոտ լուրջ ինֆորմացիոն պատերազմ է»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:
Լուսանկարը՝ Ա1+-ի
Կարդացեք նաև