Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը բարեփոխումների կարիք ունի. Հետազոտություն

Հունիս 20,2015 13:55

Ռումինացի եւ գերմանացի փորձագետները իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացությանը, որ Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը բարեփոխումների կարիք ունի:

«Publika»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական քաղաքականության ռումինական եւ գերմանական կենտրոնների զեկույցում նշված է, որ 6 երկրներից բաղկացած այս ծրագրի ձեւաչափն այժմ չի աշխատում: Հեղինակները կարծում են, որ պատճառը Եվրամիության նկատմամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի երկակի վերաբերմունքն է: Նրանք կարծում են, որ Եվրամիությունը պետք է մեծ աջակցություն ցուցաբերի Մոլդովային, Վրաստանին եւ Ուկրաինային:

Փաստաթղթում նշվում է, 6 երկրների ձեւաչափով Ռիգայում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը պետք է վերջինը լինի: Նոր ձեւաչափում պետք է լինեն Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան, իսկ մնացած 3 երկրների հետ հարաբերությունները պետք է պահպանվեն: Փորձագետների առաջարկած նոր ձեւաչափի ուշադրության կենտրոնում պետք է լինի Մոլդովայում, Վրաստանում եւ Ուկրաինայում Ասոցացման համաձայնագրի ամբողջական իրականցումը:

Հետազոտությունում ընդգծվում է, որ մոտակա 10 տարիների ընթացքում Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան պետք է հաստատեն Եվրամիության ակտերի 80%-ը, որոնք պարտադիր են ԵՄ անդամ երկրների համար:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930