Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «Վրաստանը կամուրջ է դարձել նաեւ Հայաստանի եւ ԵՏՄ-ի համար»

Հունիս 20,2015 13:30

«Համոզված եմ, որ Վրաստանի քաղաքական զարգացումները հետաքրքիր են Հայաստանի Ադրբեջանի եւ այս տարածաշրջանում չճանաչված պետությունների համար»,- հունիսի 20-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքերով՝ Վրաստանում քաղաքացիական հասարակությունը վերջին 2-3 տարիների ընթացքում ավելի է ուժեղացել, եւ քաղաքացիական հասարակությունում դրական զարգացումներ է նկատվում: Նա Վրաստանում ստեղծված իրավիճակը պայմանավորում է նրա հետ, որ Վրաստանում գաղափարական ընդդիմություն է ստեղծվել, որի մաս են կազմում Սահակաշվիլիի նախկին կուսակցության անդամները: Նա նկատեց նաեւ, որ վրացական լրատվամիջոցները բաց են, եւ աճում են տարբեր կրթական ծրագրերի թիվը:

«Համատեղելով վերջին քայլերի հետ, որոնք կատարել է Վրաստանը, շատ կարեւոր է նշել, որ այն շատ լավ օրինակ են հայ քաղաքացիական հասարակության համար»,-  ասաց նա:

Սերգեյ Մինասյանի խոսքերով՝ Վրաստանը ոչ միայն տեսանելի կամուրջ է դարձել Հայաստանի եւ Եվրամիության համար, այլ նաեւ ելնելով աշխարհաքաղաքական առանձնահատկություններից՝ կամուրջ է դարձել նաեւ Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության համար: Սակայն նա նշեց նաեւ, որ Վրաստանը բավականին լուրջ խնդիրների առաջ է կանգնած, մասնավորապես՝ կապված ազգային փոքրամասնությունների հետ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930