Հունիսի 17-ին կայացել է Իջեւան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
Իջեւանում ավագանու ընտրությունները տեղի էին ունեցել մարտի 15-ին, ավագանու 21 թեկնածուից ընտրվել էր 15 անդամ: Նրանցից մեկը կին է՝ Իջեւանի քոլեջի տնօրեն Հասմիկ Ամիրյանը: Վերջինիս եւ Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանին Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը եւ ավագանու անդամները ծաղիկներ են նվիրել:
Ավագանու անդամներն առաջին նիստից հետո միասին ճաշկերույթ են արել: Վերջին 6-7 տարում Իջեւանու ավագանու որոշ անդամների եւ Իջեւանի քաղաքապետի միջեւ անհաշտ հարաբերություններ, դատական գործընթացներ են եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ