Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. Ղարաբաղի հիմնահարցը երկար ժամանակ չի լուծվի

Հունիս 20,2015 13:14

«Ղարաբաղի հիմնահարցը բոլորովին էլ յուրօրինակ չէ»,- հունիսի 20-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նա համարում է, որ Ղարաբաղի հիմնահարցը երկար ժամանակ չի լուծվի, ըստ նրա՝արդյունքում տուժում են հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները, որոնք իրենց հերթին փորձում են մեղքը բարդել ռուսների եւ ամերիկացիների վրա: Սերգեյ Մինասյանի խոսքերով՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղության կարգավիճակը շատ նուրբ քաղաքական իրավիճակի հետեւանք է:

«Ստեղծված իրավիճակի համար գուցե պատճառ է քաղաքական կամքի բացակայության: Հասարակությունների էլիտաների համաձայնության մակարդակում իրատեսական չէ  փոխհամաձայնությունների մասին խոսելը»,- ասաց նա:

Ըստ նրա՝ կասկած չկա, որ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը շատ կարեւոր է, սակայն նույնիսկ հակամարտող կողմերից մեկի քաղաքացիական հասարակությունը խնդիրների է հանգում, եթե ցանկանում է  հասնել խնդրի խաղաղ լուծմանը եւ մյուս կողմի հետ կապ հաստատել: Նա համարում է, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ են հանրային քննարկումներ, նույնիսկ եթե արդյունքում կողմերի դիրքորոշումները նույնն են մնում:

Սերգեյ Մինասյանը ընդգծեց, որ հայերը եւ ղարաբաղցիները ղարաբաղյան հիմնահարցի առումով ավելի արմատական են, քան Ստեփանակերտի եւ Երեւանի քաղաքական էլիտաները. «Ի տարբերությունների հասարակությունների էլիտանները թերահավատ են հարցի լուծման եւ փոխհամաձայնության գալու: Նրանք հավատում են, որ այժմ փոխհամաձայնության ընդհանուր կետեր չկան»:

Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ կողմերի միջեւ ցանկացած երկխոսություն կարող է դրական օրինակ հանդիսանալ, սակայն վտանգավոր է միայն մեկ ոլորտի վրա շեշտը դնելը, քանի որ ըստ նրա՝շեշտը միայն քաղ հասարակության վրա դնելը սովորաբար լուրջ խնդիրներ է ներառում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930