Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին» նախաձեռնություն. Եթե չհայտարարվի կասեցման մասին լուրը, շարժվելու ենք Բաղրամյան 26

Հունիս 20,2015 12:52

Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն հայտարարվել է` հունիսի 19-ից «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը, հաշվի առնելով ժողովրդի պահանջը, նստացույց սկսեց Ազատության հրապարակում` պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին ապօրինի որոշումը։ Մենք իշխանություններին ժամանակ տվեցինք մինչև հունիսի 22-ը, ժամը 19։00-ն։ Եթե մինչ այդ նրանց կողմից պաշտոնապես չհայտարարվեց կասեցման մասին լուրը, բոլորս այդ օրը ժամը 19։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում և շարժվում դեպի Բաղրամյան 26։
Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին մասնակցել բողոքի ակցիային և տեր կանգնել պահանջին։
Որոշողը մենք ենք։

 

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930