Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ Պետդուման հաստատել է Հայաստանին գազի մատակարարման պայմանագիրը. Ria

Հունիս 20,2015 12:42

Ռուսաստանի Պետական դուման երեկ հաստատել է Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի արձանագրությունը, որով մինչեւ 2016 թվականը երկարաձգվում է բնական գազի, նավթի եւ ադամանդների անմաքս մատակարարումը Հայաստան:

Միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին եւ նախատեսում է ներքին օգտագործման նպատակներով նավթամթերքի, գազի եւ ադամանդների անմաքս մատակարարում Ռուսաստանից Հայաստան: Պայմանագրի արձանագրությունը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին:

Արձանագրության համաձայն՝ նավթից պատրաստված ապրանքները, բնական գազը եւ բնական, չմշակված ադամանդները մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ն ազատվում են մաքսերից:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930