Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում այսօր առավոտյան պայքարն սկսեցին հրաձգության 50 մետր ատրճանակ ազատ ոճ (60 կրակոց) մրցաձեւի ներկայացուցիչները: Նրանց մեջ էր նաեւ Նորայր Առաքելյանը, որը, սակայն, 535 միավորով չհաղթահարեց որակավորման փուլը (28-րդ արդյունք) եւ չմտավ եզրափակիչ: Այդուհանդերձ, հրաձգության ֆեդերացիայում դժգոհ չեն նրա մասնակցությունից, թեեւ երեւանյան վերջին մարզումներում Նորայրը ցույց էր տվել 543-545 միավոր:
Վաղը երկրորդ անգամ կրակագիծ է մտնելու Հրաչիկ Բաբայանը: Նա մասնակցելու է 50 մետր հրացան 3 դիրքից (ծնկած, կանգնած, պառկած) 120 կրակոց մրցաձեւում: Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից Aravot.am-ին տեղեկացնում են, որ մեր պատանի նշանառուն մոտ է եզրափակիչ մտնելուն, բայց իրեն ավելի վստահ զգում էր 10 մետր օդամղիչ հրացան մրցաձեւում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՀՖ-ի
Լուսանկարը՝ ՀՀՖ-ի