Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արժութային շուկայում նկատվում է դոլարի առաջարկի ավելացում. «Հայոց աշխարհ»

Հունիս 20,2015 10:46

Սեզոնային գործոններով պայմանավորված՝ հունիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արժութային շուկայում սովորաբար տեղի է ունենում ազգային արժույթի ամրապնդում դոլարի նկատմամբ։ Պատկերը նույնն է նաեւ այս տարի։
Ամեն դեպքում վերջին օրերին ամերիկյան արժույթը արժեզրկվում է։ Արժութային շուկայում նկատվում է դոլարի առաջարկի ավելացում։ Պատահական չէ, որ առանձին օրերին բորսայում դոլարը պահանջարկ չի գտնում, ինչի հետեւանքով աստիճանաբար կորցնում է քաշը։
Եթե նախորդ շաբաթավերջին բորսայում դոլարը առաջարկվում էր ընդհուպ 478-ով, ապա այս շաբաթվա առաջին չորս օրերին առաջարկի գինը գրեթե 4 դրամով նվազեց։ Ընդ որում՝ դա տեղի ունեցավ ընդամենը երկօրյա բորսայական առեւտրի ընթացքում։ Հունիսի 16-ին եւ 17-ին բորսայում գործարքներ չկնքվեցին։ Պատճառը առաջարկի եւ պահանջարկի անհամապասխանությունն էր։ Թեեւ շուկայի մասնակիցները պատրաստ էին դոլար առաջարկել 474,5 դրամով, այնուհանդերձ գնորդները հակված էին վճարել միայն 474 դրամ։
Առաջարկի եւ պահանջարկի այս անհամապատասխանության մեջ ի վերջո զիջեցին ամերիկյան արժույթ վաճառողները։ Նրանք հարկադրված եղան նվազեցնել դոլարի գինը, ինչից հետո հունիսի 18-ի բորսայական առեւտրի ժամանակ իրականացվեց վերջին շրջանի համար աննախադեպ մեծ գումարի գործարք. դոլարի առք ու վաճառքը գերազանցեց 12,5 միլիոնը։ Արդեն մեկ օր հետո առեւտրի ծավալը կազմեց 9,2 մլն դոլար, որից հետո ամերիկյան արժույթի բորսայական փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազեց եւս 0,75 նիշով։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930