Լրահոս
Օրվա լրահոսը

Փող չեն ուզում, բայց գրպանը լայնացնում են. «168 ժամ»

Հունիս 20,2015 10:33

ՀՀ Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստում քննարկվում էր «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Առաջին հայացքից շատ անմեղ փոփոխություն կարող է թվալ՝ «պետական պարտք» արտահայտությունը փոխարինվում է «կառավարության պարտք» արտահայտությամբ։ Խոսքը վերաբերում է այն սահմանափակմանը, որ պետական պարտքը չի կարող գերազանցել նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը։ Ու թեպետ նախաձեռնության հեղինակ ՀՀ կառավարությունը պնդում է, որ օրենքի փոփոխությունը ունի զուտ տեխնիկական, հաշվարկների հետ կապված հարցերը կարգավորելու նպատակ, այս փոփոխությունն իրականում բարձրացնում է պետպարտքի թույլատրելի շեմը։

Ներկայումս ՀՀ պետական պարտքը կազմում է 4.658 մլրդ դոլար, որից շուրջ 440 միլիոն դոլարը բաժին է ընկնում Կենտրոնական բանկին։ Այս փոփոխությամբ՝ ԿԲ-ի պարտքը դուրս է գալիս սահմանափակման շրջանակներից, ինչը կառավարությանը թույլ է տալիս իր սեփական «սահմաչափից» դուրս ևս 440 միլիոն դոլարի լրացուցիչ վարկեր ներգրավել։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930