Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները կտապալե՞ն կառավարության նախագիծը

Հունիս 20,2015 17:30

Երեկ, այս «նեղ մաջալին», երբ էլեկտրաէներգիան նոր են թանկացրել, կառավարությունը ԱԺ էր բերել «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին բավականին աղմկահարույց նախագիծ եւ առաջարկում էր բարձրացնել ծխախոտի, օղու, բենզինի, գազի ակցիզային հարկի դրույքաչափերը, որը բերելու է այդ ապրանքների թանկացման:

Ուշագրավ էր, որ քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորները սկսեցին ընդդիմադիրներից ավելի սուր քննադատության ենթարկել կառավարության նախագիծը: Եվ այսօր արդեն պատգամավորները պետք է առաջին ընթերցմամբ նախագիծը քվեարկության դնեն:

«Առավոտը» ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ականները տապալեն կառավարության նախագիծը: Նա պատասխանեց. «ՀՀԿ-ականի նպատակն ամենեւին այս կամ այն նախագիծը տապալելը չէ: ՀՀԿ-ականների նպատակն ավելի կշռված եւ արդյունքի միտված նախագծեր ընդունելն է: Այս նախագծում հիմնավորումները կաղում են: Խնդիրը դրանում է, որ եթե դու կատարում ես քայլ, պետք է ունենաս որոշակի նպատակներ. այդ ի՞նչ բարի նպատակներ են՝ բացեք փակագծերը, հասկանանք նպատակները»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930