Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եղեսպակը` ժողովրդական բժշկության մեջ

Հունիս 20,2015 12:00

Հակաբորբոքային, մանրէասպան, անոթների եւ մազանոթների պատի թափանցելիությունը նվազեցնող, արյունահոսությունը դադարեցնող, կծկանքները, քրտնարտադրությունը վերացնող, ստամոքսի հյութազատությունը բարձրացնող, կերակրող մայրերի կաթը նվազեցնող հատկությամբ օժտված եղեսպակը հաճախ է օգտագործվում ժողովրդական բժշկության մեջ:

Կիրառման համար անհրաժեշտ է հետեւյալ  ջրաթուրմը` 10 գ հումքը տեղավորել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200 մլ տաք, եռացրած ջուր, տաքացնել եռացող ջրում (ջրային բաղնիքում) 15 րոպե տեւողությամբ։ Թողնել զովանա սենյակային ջերմության պայմաններում 45 րոպե եւ քամել։ Մնացորդային հումքը քամել եւ թափել։ Ստացված ջրաթուրմի ծավալը պետք է հասցնել 200 մլ-ի՝ ավելացնելով համապատասխան քանակի եռման ջուր։ Թարմ ջրաթուրմը կարելի է օգտագործել թրջոցների, լոգանքների, ողողումների ժամանակ։ Երբեմն հարկ է լինում օգտագործել երկու անգամ ավելի մեծ խտություն ունեցող ջրաթուրմ։ Դա այն դեպքում, երբ հարկ է լինում կիրառել արտաքին օգտագործման նպատակով։

Ջրաթուրմ՝ խմելու համար։ Օգտագործվում է 1/2 բաժակ, 3-4 անգամ, լարինգիտների, տրախեիտների, բրոնխիտների, լյարդի, լեղապարկի եւ միզապարկի բորբոքումների դեպքում։

Օգտագործվում է վերին շնչուղիների, քիթըմպանի, բորբոքային հիվանդությունն՛երի ժամանակ։ Եղեսպակը օգտագործվում է նաեւ մաշկային ծածկույթների բորբոքային հիվանդությունների (թարախային ցաներ, վերքեր), այրվածքների եւ ցրտահարությունների դեպքում։ Դեղաբույսը լավ է օգնում ցածր հյութազատությամբ ուղեկցվող գաստրիտների, ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների, ստամոքսի եւ աղիների կծկումային վիճակների, միզապարկի բորբոքումների դեպքում։ Իբրեւ քրտնարտադրությունը նվազեցնող, կիրառվում է նաեւ կլիմաքսի, պալարախտի եւ տենդային վիճակով ընթացող որոշ հիվանդությունների դեպքում։

Բուժական նշանակություն ունեն եղեսպակի տերեւները, որոնք հավաքում են ձեռքով, ամառվա ընթացքում: Չորացրած հումքը պահել ապակե տարայի կամ թղթե տոպրակի մեջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930