Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխախոտից հրաժարվեք վարսակի արգանակի եւ ձկան յուղի շնորհիվ

Հունիս 20,2015 11:30

Ծխող մարդիկ, որոնք չեն կարողանում թողնել այդ վատ սովորությունը, ժողովրդական բժշկությունն առաջարկում է դեղամիջոցներ, նույնիսկ նրանց համար, որոնք կամքից թույլ են եւ ինքնուրույն չեն հրաժարվում ծխելուց:

Երբ հրաժարվեք ծխելուց, առաջին օրը պետք է նախ ձեզ համար դարձնեք հաճելի: Ծխելու ցանկությունը փոխարինեք մաստակ ծամելով, ջուր ու հյութ խմելով, միրգ-բանջարեղեն ուտելով, ֆիզիկական վարժություններ անելով եւ այլն:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է շատ արդյունավետ բաղադրատոմս`  2 ճաշի գդալ մանրացրած վարսակը լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ եւ դանդաղ կրակի վրա եփել 5 րոպե: Այնուհետեւ թողնել 1 ժամ, քամել եւ օրը 3 անգամ 1/3 բաժակ խմել` ուտելուց առաջ: Բուժման կուրսը 1 ամիս է:

Ծխելու ցանկությունը դադարում է, երբ 1 ամիս առավոտյան եւ երեկոյան 1 թեյի գդալ ձկան յուղ ուտեք հացով:

Ովքեր դադարեցնում են ծխելը, պետք է իմանան, որ դժվարն առաջին 3 օրերն են: Չի խրախուսվում այդ ժամանակ օգտագործել ապխտած, աղ դրած մսամթերք, ալկոհոլային խմիչքներ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930