Լրահոս
Օրվա լրահոսը

Հոդացավի համար օգտագործեք ձեր պատրաստած քսուքը

Հունիս 20,2015 11:00

Հոդացավերն այսօր շատերի համար լուրջ խնդիր է, որի առաջացման պատճառները տարբեր են: Ժողովրդական բժշկությունն առաջարկում է ձուն պինդ եփել, առանձնացնել դեղնուցը եւ վերցնել դրա կեսը (մյուս կեսը եւ սպիտակուցը պետք չեն): Ափսեի մեջ պատառաքաղով մանրացնել եփած կես դեղնուցը: Էմալապատ տարայի մեջ լցնել 1 թեյի բաժակ ռաֆինացված բուսական յուղ, վրան ավելացնել 20 գրամ մեղրամոմ, դնել թույլ կրակի վրա, որպեսզի մեղրամոմը հալչի: Գազօջախից վերցնել տարան եւ մանրացված դեղնուցը կամաց-կամաց լցնել տաք մեղրամոմով եւ յուղով տարայի մեջ եւ խառնել: Թողնել սառչի եւ քամել: Հիվանդն այդ քսուքից ամեն օր քսում է ցավացող հոդերին եւ պահում 2 ժամ: Կարող եք քսել հատկապես գիշերը, մանավանդ, եթե հոդերում ուռուցքներ կան: Ստացված քսուքը կարող եք մինչեւ 10 ամիս սառնարանում պահել` ապակե տարայի մեջ:

Բուժումը արդյունավետ իրականացնելու համար պարզեք հոդացավերի պատճառը եւ խորհրդակցեք բժշկի հետ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930