Ֆուտզալի ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների առաջնության եզրափակչին ներկա էին ոստիկանության մարտական ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը եւ միջոցառման աջակից ՀՖՖ 1-ին փոխնախագահ/գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Aravot.am-ը զրուցեց նրանց հետ:
Գառնիկ Հայրապետյան. «ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության օրացուցային պլանում նախատեսված են մի շարք մարզական միջոցառումներ՝ շախմատ, վոլեյբոլ, ըմբշամարտ, ձյուդո, հրաձգություն, եռամարտ, ֆուտբոլ եւ այլն: Արդեն երրորդ տարին է, ինչ մեր աշխատակիցները հինգշաբթի եւ ուրբաթ օրերն իրենց ֆիզիկական մարզումներն անցկացնում են այստեղ՝ «Դինամոյում» եւ տարեվերջին կառավարության կողմից հաստատված տարիքային ցենզերի ստուգարքներ են հանձնում, քանի որ ֆիզիկական պատրաստվածությունը շատ կարեւոր է ոստիկանի համար: Թույլ մարդը չի կարող լավ ծառայություն անցկացնել: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որի հետ արդեն երկար տարիներ սերտ համագործակցում ենք եւ որը միշտ պատրաստակամ ամեն բանով աջակցում է մեզ»:
Արմեն Մինասյան. «Հայաստանի Հանրապետությունում որտեղ ֆուտբոլ, ֆուտբոլային լուրջ միջոցառում է կազմակերպվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միշտ այնտեղ է իր բոլոր հնարավորություններով: Մեր համագործակցությունը «Դինամո» մարզական կազմակերպության հետ երկար պատմություն ունի եւ մենք համագործակցում ենք ոչ թե միջոցառումից՝ միջոցառում, այլ կարելի է ասել՝ ամեն օր: Այսօրվա միջոցառումն էլ բացառություն չէ եւ այդ ավանդույթների շարունակությունն է: Ֆուտբոլը ոստիկանության աշխատակիցների շրջանում էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով ֆեդերացիան նույնպես մրցանակներ է սահմանել, որոնք սիրով այսօր կհանձնենք հասցեատերերին»:
Երկարամյա արդյունավետ համագործակցության համար փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը Արմեն Մինասյանին շնորհեց «Պատվավոր դինամոյական» կրծքանշան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ