Գյումրիում հանրահավաք- երթը սկսվեց ու ավարտվեց Թատերական հրապարակում: «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբին միացած Վահագն Խաչատրյանը, եզրափակելով այսօրվա բողոքի ակցիան, ասաց, որ ոչ մի լումա չունեն մուծելու եւ այս հարցը պիտի որոշի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այլ ոչ թե «ՀԷՑ-ի հաստավիզները»:
Նա, ցույց տալով Գյումրու Թատերական հրապարակը, որը վերջին շրջանում քաղաքային իշխանությունները վերածել են խաղահրապարակի, բացականչեց. «Մենք կրկեսի վերածելու Թատերական հրապարակ չունենք, մշակույթի մայրաքաղաքը դարձրել են կրկեսի հրապարակ, մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք… Ժողովրդի մոտ խոսակցություն են տարածել, թե արդեն որոշել են, տո ղալաթ են արել, թե որոշել են, իրանք ո՞վ են, որ որոշեն, մե՛նք ենք որոշողը՝ Հայաստանի հանրապետության քաղաքացիներս, ո՛չ ՀԷՑ–ի հաստավիզներն են որոշողը, ո՛չ էլ Բիբին-միբինները…Որոշողը մենք են, մենք իրավունք չունենք հայրենիք կորցնել»:
Գյումրեցիները կշարունակեն պայքարը, նրանք սպասում են մայրաքաղաքի իրենց գործընկերների որոշմանը:
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ